Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:15 28-03-2024

Արցախի իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ լուծելու հայրենակիցների հիմնախնդիրները

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro հայտնի օրաթերթին։

Շահրամանյանի՝ տևական ժամանակ ցուցաբերած հրապարակային պասիվությունն այս հարցազրույցով, իհարկե, չի փոխհատուցվում։ Բոլոր դեպքերում, տասնյակ հազարավոր արցախցի փախստականներ իրենց կենսական խնդիրների լուծումը, կամա թե ակամա, կապում են գործունակ իշխանության հետ, որի ղեկավարը նախագահն է։ Այնուամենայնիվ, Սամվել Շահրամանյանի հարցազրույցում մի շարք կարևոր հարցերի պատասխաններ կան։ Օրինակ՝ «Արցախի լուծարման» հրամանագրի հետ կապված հարցի պարզաբանումը, դրանից բխող՝ Երևանում Արցախի իշխանության գործունեության շարունակականությունը, Արցախ վերադառնալու՝ գոնե հիմա անհնարինությունը և ըստ այդմ Հայաստանում արցախցիների բնակեցումը․․․
Հարցերը շատ-շատ են, հատկապես, եթե դրանք ուղղվում են Սամվել Շահրամանյանին։ Կարևորագույնը ՀՀ-ում արցախցիների կեցության կարգավորման հարցն է, որը պիտի լուծի Արցախի իշխանությունը՝ հանուն այդ ծանր խնդիրն ընթացք տալու՝ համագործակցության եզրեր փնտրելով Փաշինյանի, Մակրոնի, Բայդենի, Պուտինի և բոլոր նրանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել տարաբախտ արցախցիներին։

Համոզված եմ, որ Սամվել Շահրամանյանը լավ է հասկանում իր բնակիչների խնդիրները, դրանց լուծման գործում իր ղեկավարած կառավարության պարտականությունները։

Հատկանշական է, որ ինքը՝ Շահրամանյանն է հայտարարում, որ արցախցիների անվտանգությունն ապահովելու համար է ընդունել «լուծարման» հրամանագիրը, որն ապօրինի էր։ Այս կապակցությամբ արդեն ադրբեջանական մամուլն ատամ է կրճտացրել՝ տալով սպասելի պարունակության արձագանք, որով «վրդովմունք» է հայտնում Արցախի Հանրապետության գոյության նկատմամբ և սպառնում, որ Հայաստանի իշխանությունները պետք է առմիշտ «փակեն» Արցախին վերաբերող որևէ խոսույթ, այլապես խաղաղության գործընթացը կարող է մտնել փակուղի։ Միաժամանակ, գործարկվել է վաղուց հայտնի՝ նման դեպքերի համար պահվող գրպանային «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, որի հայտարարությամբ՝ «այդ մարդը (Ս․ Շահրամանյանը – հեղ․) չի ձերբակալվել միայն Ադրբեջանի գթասրտության շնորհիվ»։ «Համայնքը» պահանջել է ՀՀ կառավարությունից՝ վերջ տալ «անջատողական ռեժիմի մնացուկների գործունեությանը»։

Հատկանշական է նաև, որ այսօր Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիևը, հանդես գալով տեղական մամուլում, մասնավորապես հայտարարել է, որ Ֆրանսիան սնուցում է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիվ պլանները։ Կարծում ենք, առաջիկայում ադրբեջանական մամուլն է՛լ ավելի «կզարգացնի» հակաֆրանսիական խոսույթը՝ այն լրացնելով Շահրամանյանի՝ հենց ֆրանսիական օրաթերթին տված հարցազրույցով և դրանում արտահայտված ուղերձներով։

Իսկ արցախցիների խնդիրները սպասում են հասցեական և արդարացի լուծման, որի ապահովման ուղղությամբ ինչպես արցախցիներս, այնպես էլ բոլոր սրտացավ հայրենակիցները Շահրամանյանին և Արցախի իշխանություններին պետք է լինենք աջակից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին