Մամուլ 2 տարի առաջ - 08:12 26-03-2024

Խմորումներ՝ դատական համակարգում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դատական համակարգը պատրաստվում է մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։ Համակարգում տպավորություն ունեն, որ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը փորձում է տապալել նիստը, որոշ դատավորների ներքին կարգով հրահանգել են, որ չգան ժողովին, եւ քվորումի բացակայության պատճառով ժողովը չգումարվի: Անդրեասյանը, ըստ այդ աղբյուրների, Ռշտունուն իրեն մրցակից է տեսնում եւ կարծում է, որ նրա մուտքը ԲԴԽ կարող է մթնոլորտ փոխել՝ ոչ հօգուտ իրեն։

Այդ օրվա նիստի օրակարգում, հիշեցնենք, մի քանի հարց է՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ․ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է։ Նաեւ ընտրելու են Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու․ կրկին առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով անցած անգամ 50 ձայնով զիջել էր Դավիթ Բալայանին, ում խորհրդարանը չընտրեց: Մյուս թեկնածուն Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն է։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք ԲԴԽ ղեկավարին կհաջողվի՞ բավարար թվով աջակից դատավորներ գտնել, թե, այնուամենայնիվ, նիստը կկայանա՝ պարզ կդառնա մի քանի օրից։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է