Արտաքին 2 տարի առաջ - 13:52 25-03-2024

«Կրոկուս Սիթի Հոլ» շենքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ

Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ» շենքից տարհանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Crocus Group-ի ներկայացուցիչը։

«Հրշեջները կրակը մարելիս նկուղից և տանիքից դուրս են բերել ևս 100 մարդու»,- ասել է գործակալության զրուցակիցը, ով չի ներկայացել։

Մարտի 22-ին կամուֆլյաժով մի խումբ տղամարդիկ ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլ» և ավտոմատից կրակ բացել, իսկ ավելի ուշ հրդեհ է կազմակերպվել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ։ Զոհերի թիվը հասնում է 137-ի, ևս մոտ 180-ը՝ վիրավորվել է։

Գործի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ չորս ենթադրյալ ահաբեկիչների։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, դատարանը նրանց կալանքի է ուղարկել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»