Մամուլ 2 տարի առաջ - 08:41 23-03-2024

Վարդերը տեղ հասան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերի եւ իշխանությունների հարաբերություններն այնքան կառուցողական հուն են մտել, որ երբեմնի ընդդիմադիր քաղաքապետերը պետության հովանու ներքո բարգավաճում են, փող աշխատում, բիզնեսներ դնում, տենդերներ շահում: Սյունիքի համայնքապետերից առաջինը «կոտրվեց» Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ով վարդերի փնջով դիմավորեց Աննա Հակոբյանին։ Նրա օրինակին հետեւեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը` նա էլ Նիկոլ Փաշինյանին ջերմ դիմավորեց: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ավելի վաղ էր ՔՊ-ի «կրոնն ընդունել»:

Այս համայնքապետերի գործերն արդեն լավացել են: Օրինակ, Փարամազյանն ակտիվ ներգրավված է կոմբինատի հումքի տեղափոխման գործում: Ժամանակին կոմբինատի տրանսպորտային փոխադրումներն Արթուր Վանեցյանի եղբոր ընկերությունն էր իրականացնում, հիմա դրանով զբաղվում է Մանվել Փարամազյանին պատկանող ավտոպարկը: ԶՊՄԿ-ի մատակարարումներից, առհասարակ, շատերն են սնվում. առյուծի բաժինը, իհարկե, ՔՊ-ական Նարեկ Բաբայանինն ու նրա մտերիմներինն է:

Երեկ Փարամազյանն այս մասին մեր հարցերից վրդովվեց՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները․ «Այսօր այնքան խնդիր կա, որ ուրիշ բան չկա՞, դրանով եք զբաղվում, ոնց որ էշը կորցրած, ընգած փալանի հետեւից․․․»: Եվ հորդորեց ԶՊՄԿ-ին ուղղել մեր հարցերը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է