Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 23-03-2024

Ե՞րբ կգրեն ԵՄ-ին անդամակցելու դիմումը, ե՞րբ կբացվեն դռներն հուսո

ՔՊ-ական ղեկավարների բրյուսելյան այցերն ու ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը, որտեղ քննարկվելու են եռակողմ համագործակցության ուղիները, վկայում են, որ ՀՀ-ն կանգած է քաղաքակրթական ընտրության առաջ։

Իրականում՝ ՀՀ-ն քաղաքակրթական ընտրություն կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին, երբ քաղաքացիներն «Այո» են քվեարկել անկախության հանրաքվեին։ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին դրական պատասխան տված հայ ժողովուրդը պարզ հայտարարել է, որ արևի տակ իր տեղն ազատ, ժողովրդավարական երկրների դասում է։ Այդպիսի համագործակցություն է Եվրամիությունը, որտեղ ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է։ Հետևաբար՝ ՀՀ-ն եվրաինտեգրման ուղին ընտրել է ոչ թե 2009-ին, երբ ասոցիացման բանակցություններ էին վարում, ոչ էլ 2023-ի հոկտեմբերի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանին ծափահարում էին ԵԽ-ում, այլ 1991-ի սեպտեմբերի 21-ին։

Ցավալի է, որ դեռ կան գնացքից ուշացած պատկերացումներ, թե կա երկընտրանք Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք։ Իրականում՝ այդպիսի երկընտրանք գոյություն չի ունեցել և չունի, որովհետև ՌԴ-ի հետ ինտեգրացիան հանգեցնելու է անկախության կորստի։ Եվ քաղաքական առումով՝ անբարոյական է քննարկել մի տարբերակ, որի արդյունքում Հայաստանն անկախ չի լինելու։ Հետևաբար՝ ժողովրդավարության ընտրությունն այլընտրանք չունի։

Ասում են, թե Մոսկվան կարող է դիմադրել, ռուսական գործակալների միջոցով ստեղծել ներքաղաքական ճգնաժամ։ Սա անհավանական է, քանի որ իր կոչումը հարգող քաղաքական գործիչն ՀՀ անկախության, ազգային շահերի դեմ չի գործի։ Նախընթաց տարիներին նախկին նախագահների առաջնորդած ընդդիմությունը հակահայկական քայլեր չի արել, ենթադրաբար՝ չի անի նաև այսուհետև։ Դրանից զատ ՌԴ-ն, հավանաբար՝ չի փորձի գործել ՀՀ-ի դեմ, վերականգնել իր երբեմնի ազդեցությունը, քանի որ չի կարող աշխարհին ապացուցել, որ ՀՀ իշխանությունն անկախություն և ժողովրդավարություն չի ուզում, ինչպես ապացուցում էին 2018-2022 թվականներին։

Ներկայում հարց է, թե ե՞րբ են ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու։ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն ու քննադատները կարծում են, թե ՔՊ-ն փոքրոգաբար կփորձի ձգձգել, պատասխանատվությունը գցել ժողովրդի գրպանն ու հարցը դնել հանրաքվեի։ Եթե այդ մասին որոշումն ընդունվի առաջիկա շաբաթներին, ապա հանրաքվեն կնշանակվի աշնանը։ Լավատեսները կարծում են, թե դիմումը կներկայացվի ապրիլի 5-ին Բրյուսելում, ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման ժամանակ։ Նույնիսկ եթե ՔՊ-ական իշխանությունը փոքրոգաբար փորձի ձգձել ԵՄ-ին անդամակցելու դիմումն ու հարցը քարշ տա հանրաքվեի, ապա դեմ քվեարկողների թիվը մոտ 10 հազար է լինելու։ Այդքան էին դեմ Սեպտեմբերի 21-ին։

Հարկ է նաև պարզություն մտցնել դաշնակցի սահմանման մեջ, որպեսզի ոչ ոք թշնամուն չշփոթի դաշնակցի հետ և դեբիլի տպավորություն չթողնի։ Բավարար է իմանալ, որ դաշնակիցը ոչ միայն ճանաչում է քո պետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան իրավունքներն, այլև պաշտպանում է դրանք քո հետ միասին։ Իսկ թշնամին նա է, որը չի ճանաչում քո ժողովրդի ազատության իրավունքը, կասկածում է քո երկրի անկախությանը, սպառնում է ոտնձգություն կատարել քո ազգային իրավունքների դեմ։ Օրինակ՝ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները, կասկածում է ՀՀ անկախությանը, փորձում է թելադրել ՀՀ-իշխանությանն ու ժողովրդին։ Իսկ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ճանաչում են ՀՀ անկախությունը, ինքնիշխան իրավունքները, ընտրությունը։ Այս պարզ բաներն իմացողը ՌԴ-ին չի համարի դաշնակից, իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ կուզենա դաշնակցային պայմանագրեր ունենալ։

Պարզ ասած՝ եթե հանրության բոլոր շերտերին հասու լինի, թե անվտանգային ինչ նշանակություն ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումը, ԵՄ ինտեգրացիան զարգացման ինչ հեռանկարներ է բացելու, ապա ՔՊ-ական իշխանությունը չի կարողանա վատաբանել ժողովրդին, պատասխանատվությունից փախչել, չի կարողանա ԵՄ-ին անդամակցելու դիմում չգրել։ Իսկ եթե առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններին իշխանության գան Մոսկվայի հետ պայմանավորվածություններով չկաշկանդված ուժերն, ապա կբացվեն դռներն հուսո և մեր պետությունը կարող է ազատ, ժողովրդավարական երկրների հետ զարգանալ, խաղաղ ու երջանիկ երկիր դառնալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի