Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 21-03-2024

ՀՀ-ն երջանիկ կլինի, երբ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները կներդաշնակվեն

Մարդկանց մեծ մասը մտածում է երջանկության մասին։ Լավատեսը թվարկում է իր ձեռքբերումները, դրական վիճակը, ակնկալիքները և հիմնավորում, որ երջանիկ է։ Հոռետեսը միշտ հիշում է բացասական ընթացքները, կորուստները, հատուկ շեշտում հեռանկարների բացակայությունը։ Այս ամենով հանդերձ, երջանկության զգացողությունը ամենացանկալին և ամենահաճելին է։ Երջանկության համընդհանուր բանաձև գոյություն չունի։ Բայց Բութանի թագավորի Վանգճուկ 4-րդի ջանքերով ՄԱԿ-ն ամեն տարի չափում է երկրների երջանկության համաթիվը։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը, հրապարակվել է ամենամյա Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report)։ Այս զեկույցը հրապարակվում է 2005-ից։ Հայաստանն առաջին զեկույցներում ամենադժբախտ երկրների շարքում էր։ Այս տարի 143 երկրների շարքում 82-րդն է։ Վրաստանը 91-րդն է, Թուրքիան 98-րդը, Իրանը 100-րդը, Ադրբեջանը 101-րդը, Ռուսաստանը 72-րդն է։ Ֆինլանդիան 7-րդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է։ Նրանից հետո գալիս են Դանիան և Իսլանդիան։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։ Կարո՞ղ է Հայաստանը դառնալ աշխարհի ամենաերջանիկ երկիրը։

Կարելի է ենթադրել, որ երջանկությունը բաժին է հասնում լավատեսներին, կամ այդ պահին լավատեսությամբ լցվածին։ Սրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Երբ մեկ անգամ ասում ես. «Ես երջանիկ եմ» և փորձում հիմնավորել երջանկությանդ աղբյուրները, հիմքերը, ապա դրանց նման աղբյուրներ ու հիմքեր կարող ես գտնել և գնահատել նաև այլ իրավիճակներում։ Այսինքն երջանկության բանալի ունի մեկ անգամ երջանիկ եղած մարդը։ Իսկ մշտապես դժբախտ մարդը բանալի չունի։ Երբ դժբախտին հարցնում ես. «Դու երբևէ երջանիկ եղել ես», նա պատասխանում է. «Ոչ»։ Սակայն դա միանշանակ չէ։

Բիզնեսում կարևոր է ներդրումները պաշտպանելը։ Եթե մարդն իր ձեռքբերումները, հաջողությունները կարողանում է կարևորել և հասկանում է, որ հնարավոր էր այլ՝ բացասական ելք, արդյունք, սակայն իրեն հաջողվել է, ապա նա ինքն իր համար ձեռք է բերում հաջողության բանալի։ Դրանով հետագայում կարողանում է հաջողության հասնել այլ հանգամանքներում և իրավիճակում։ Ճիշտ նույն կերպ էլ գտնվում և բազմակի օգտագործվում է երջանկության բանալին։

Երջանկության համար կարևոր է նաև հավատալը, որ հնարավոր է երջանիկ լինել և գնահատել երջանիկ վիճակը։ Ամենևին պետք չէ վախենալ և կասկածել, թե այն, ինչ հարկավոր է երջանկության համար, անհասանելի կամ անիրականանալի է, որովհետև դրանք մեծավմասամբ պայմանավորված են հանգամանքներով։ Այսպիսի մոտեցումը հիմնավոր չէ, որովհետև հանգամանքների դասավորման տարբերականերն անկանխատեսելի են, փոփոխական և անվերջ։

Հոգեբանները խորհուրդ են տալիս սկզբում նախաձեռնել փոքր գործ, հեշտ և արագ իրագործելի։ Փոքր գործը գլուխ բերելուց հետո, այն գնահատել լիարժեք հաջողություն։ Հետո լցվել հաջողության բերկրանքով և երկար պահպանել այդ զգացողությունը։ Այդ զգացողության հիշողությունը հաջողության բանալին է։

Նույնը կարելի է ասել նաև երջանկության պարագայում։ Երբ մարդը երջանիկ մի պահ է ապրում, ապա հարկավոր է այդ պահի զգացողությունը պահպանել որքան հնարավոր է երկար, արմատավորել այն, և ճանաչել նրա համը, բույրը, ջերմությունը, բոլոր հատկանիշները։ Այդպիսի գեներացիայից հետո կարելի է հասունացնել երջանկությունը։ Այնպես որ երջանկության բերկրանքը կարող է զգալ յուրաքանչյուրը և ամբողջ ժողովուրդը։

ՀՀ-ն բազմաթիվ չափանիշներով հետ է մնում երջանիկ հասարակություններից։ Երջանիկ ժողովուրդ դառնալու համար նախ անհրաժեշտ է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնել; Այս հարցում նախաձեռնողը քաղաքական մեծամասնությունն է։ Դրանից զատ անհրաժեշտ է փոփոխել պետության, հասարակության, աշխարհի մասին պատկերացումները, այսինքն՝ սոցիալ-հոգեբանաությունը։ Այս հարցում նախաձեռնողը հոգևոր իշխանությունն է՝ եկեղեցին, կրթօջախները։ ՀՀ-ն կարող է աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում հայտնվել, եթե աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները ներդաշնակվեն և հետևողականորեն աշխատեն այդ ուղղությամբ։ Ցավոք, այսօր, իշխանություններին չի հետարքրում համախռան ներքին երջանկության ցուցիչը։ Հետևաբար՝ քանի դեռ չի փոփոխվել ՔՊ-ական իշխանությունը, ՀՀ-ն կմնա դժբախտ երկրների շարքում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին