Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 21:30 20-03-2024

Չինաստանը շահագրգռված չէ, որ Տավուշի գյուղերը հանձնվեն Ադրբեջանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին: Հաղորդվում է, որ մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հատկանշական է, որ Չինաստանի դեսպանի այցը Տավուշ մի շարք փորձագետներ պայմանավորում են Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացի հետ։ Նրանց պնդմամբ՝ Չինաստանը շահագրգրռված է, որ այդ գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, որի դեպքում այնտեղ նախատեսում է խոշոր ներդրումներ կատարել։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը նման պնդումներն անիրատեսական համարեց։ Նա ընդգծեց, որ թեև Չինաստանը տնտեսական առումով Ադրբեջանի հետ ավելի շատ է կապված քան Հայաստանի, սակայն հակված չէ կարծել, որ Պեկինը շահագրգռված է, որ Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը հանձնվեն Ադրրբեջանին։

«Իրենք ավելի շատ շահագրգռված են, որ տարածշրջանը կոմունիկացիոն առումով թափանցիկ լինի, բայց ոչ ավելին։ Չեմ կարծում, որ կոնկրետ գյուղերի առումով սա նշանակություն ունի»,- ասաց նա։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Չինաստանը շահագրգռված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմամբ՝ Դավիթ Հարությունովը նշեց, որ չինական կողմի համար կարևոր են բոլոր այն հաղորդակցության ուղիները, որոնք Չինաստանը կապում են Եվրոպայի հետ։ Նրա խոսքով՝ Չինաստանը «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում մեծ ծրագրեր ունի, որի շրջանակներում բազմաթիվ երթուղիներ են քննարկում։

Հարությունովը շեշտում է՝ Չինաստանը շահագրգռված է, որ բոլոր տարածաշրջանները թափանցիկ լինեն, սակայն քիչ հավանական է, որ Պեկինին կոնկրետ «Զանգեզուրի միջանցք»-ը, կամ Տավուշի գյուղերն են պետք։

«Այսինքն՝ իրենք տարածաշրջանում այնքան ներգրավված չեն, որ ճնշումներ գործադրեն։ Եթե նայենք, ապա Չինաստանը բացառապես դիվանագիտական ու տնտեսական ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ երբեք ռազմական, ուստի չեմ կարծում, որ այստեղ կոնկրետ շահագրգռվածություն կա»,- նկատեց նա։

Փորձագետի խոսքով՝ Չինաստանն ընդհանուր շահագրգռվածություն ունի, որ տարածաշրջանը կոմունիկացիոն առումով բացվի։ Նա միևնույն ժամանակ այս հարցում Չինաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության միտումներ չի տեսնում. «Այո՛, տնտեսական առումով համագործակցություն կա, բայց քաղաքական, դաշնակցային հարաբերություններ, որ երկու երկրներն աջակցում են միմյանց դիրքորոշումներին, կարծում եմ այս պահին մի փոքր շուտ է այդ մասին խոսելը»։

Դավիթ Հարությունովը հավելեց նաև՝ վստահ չէ, որ Չինաստանի շահագրգռվածության վերաբերյալ պնդումները քաղաքական դրդապատճառներով են հնչեցվում։ Ըստ նրա՝ դրանում որոշակի դեր է խաղացել գուցե այն հանգամանքը, որ Ադրբեջանը Չինաստանի ուղղությամբ որոշակի ակտիվություն է դրսևրում, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջևին է այցելել այդ երկիր, սակայն դա չի կարելի Չինաստանի շահագրգռվածությամբ պայմանավորել։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը