Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:48 20-03-2024

Երբ ասում են՝ կառավարությունը 4 գյուղեր է պատրաստվում հանձնել, թող ասեն՝ էդ ո՞ր գյուղերն են

Ընդդիմադիրներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է այդ դեպքում խնդրել, որ ասեն՝ Տավուշի մարզի ո՞ր գյուղերի մասին է խոսքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ ադրբեջանական գյուղի անուն չի տվել։ «Կիրանցի վարչական շրջանի ղեկավարը նշեց Խրեմլի գյուղ, ես էլ արձագանքեցի՝ հարցնելով՝ Տավուշի մարզում Խրեմլի անունով գյուղ կա՞։ Հիմա օգտվելով առիիթից՝ ուզում եմ ներկայացնել մեր դիրքորոշումը, թե ինչի պատրաստակամություն ունենք»,-ասաց նա։

Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՀ կառավարությունն ինչի է պատրաստ։

«Մենք ասում ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա սկսել հետևյալ հատվածում՝ ՀՀ-ի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս, Այրում։ Հաջորդը՝ ՀՀ-ի կողմից Ոսկեպար գյուղը և դիմացը գտնվող Ադրբեջանի մոտավորապես Աշաղի Ասկիպարա բնակավայրի հատվածը։ ՀՀ-ի կողմից Կիրանց, դիմացը գտնվող ադրբեջանական Ղերեմլի գյուղ։ ՀՀ-ի կողմից Բերքաբեր գյուղ, և դիմացը գտնվող սահմանի հատվածը՝ Կիզիլ Հաջիլի գյուղ, ընդ որում, այդ գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, 20 տարի առաջ էլ»,-ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ բոլոր նշված գյուղերը ոչ անկլավային գյուղեր են։

Փաշինյանի խոսքով՝ Բաղանիս գյուղը գտնվում է ՀՀ քարտեզի մեջ և Բաղանիս Այրումը դուրս է եղել քարտեզից։ «Բաղանիսը կա, միշտ էլ կմնա այս քարտեզի մեջ, Ոսկեպարը կմնա, Կիրանցը այստեղ է և կմնա, Բերքաբերը կմնա։ Այլ բան, որ սահմանի դելիմիտացիայով պայմանաավորված՝ Ոսկեպարի անվտանգության հետ կապված հարցեր կան, և գյուղացիների բոլոր բարձրացված հարցերը լեգիտիմ են»,-ասաց նա

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի