Ներքին 2 տարի առաջ - 11:50 20-03-2024

Պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների թիվն աճել է. ՄՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

· Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։

· Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի։

Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ

· Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ։ Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։

· Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսավարողների համար կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։ Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայությունը չի մատուցվում։ Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել:

· Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, Հանձնաժողովը առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները։

· Առաջարկվել է դիտարկել առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջի վերացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»