Մամուլ 2 տարի առաջ - 07:52 16-03-2024

Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից։

2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի։

Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը։ Այստեղ եւս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ եւս աճ է գրանցվել (14 մարդ)։

Երրորդ հորիզոնականում շնչառական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահերն են։
Նախորդ տարի այս ախտորոշմամբ մահացել է 268 մարդ։ Այս դեպքում, վերջին երկու տարիների համեմատությամբ, նվազել է ցուցանիշը. այս տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 249 մարդ, այսինքն՝ 19 մարդով քիչ։

Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից եւ այլ հիվանդություններից մահերը։

Ուշագրավ է նշել, որ նախորդ տարի հունվարին Covid-19 վիրուսից մահացել էր 3 անձ, այս տարի այդ վարակից ոչ ոք չի մահացել։»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին