Ներքին 2 տարի առաջ - 13:29 15-03-2024

Պուշկինի փողոցում սպանության կասկածյալը փախուստի մեջ է

Մարտի 5-ին՝ ուշ երեկոյան Պուշկինի փողոցում տեղի ունեցած սպանության կասկածյալը փախուստի մեջ է: Այս մասին այսօր հայտնեցին Քննչական Կոմիտեից:

Քննչական Կոմիտեն հերքում է հարազատների հայտնած լուրը, թե Յուրի Մինասյանը վիճաբանության մասնակից չի եղել, այլ այդ պահին փողոցով անցնելիս տեսել է վիճաբանողներին և փորձել հարթել վեճը: Ըստ Քննչական Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, Յուրի Մինասյանը ընկերների հետ գտնվել է Պուշկինի փողոցի ակումբներից մեկում, որտեղ այլ անձի հետ սկսած վեճը տեղափոխվել է փողոց և ավարտվել դանակահարությամբ:

«Դուրս են եկել պարզաբանումների, և փողոցում անձը, որի հետ վիճաբանության մեջ են եղել, ծանր հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի շրջանում, ինչի հետևանքով վերջինս գանգոսկրի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնում է Գոռ Աբրահամյանը:

Նույն օրը դեպքի առթիվով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվել են, անձի ինքնությունը պարզված է, բայց նա գտնվում է փախուստի մեջ: ՆԳՆ Ոստիկանությանը հանձնարարություն է տրված նրան գտնելու վերաբերյալ: Մահվան մասին տեղեկությունը ստանալուց հետո նիա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով: Կասկածյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»