Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:44 13-06-2025

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Պուշկինի փողոցում ամբողջությամբ փտած ծառն ամեն պահի հնարավոր է տապալվեր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 33 շենքի դիմաց գտնվող հսկայական չոր ծառը քամու հետևանքով թեքվել է և կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է այն տապալվի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 2-րդ ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Փրկարարներն ու հատուկ փրկարարները էլեկտրական սղոցով մասնատեցին մոտ 15 մետր բարձրության՝ ամբողջությամբ փտած ծառը, որը քամու հետևանքով չէր տապալվել լարերի շնորհիվ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարան ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արձագանք։

Անգամ Տիգրան Ավինյանի և Կենտրոնի թաղապետի հիմնարկներից չբարեհաճեցին գոնե ձևի համար ժամանել ու այդ վտանգավոր ծառը հեռացնել։

Մինչդեռ փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, իրենք այդ վտանգավոր գործը կատարեցին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին