Ներքին 2 տարի առաջ - 10:03 15-03-2024

Սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին

Մարտի 15-ը` Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, ևս մեկ առիթ է կարևորելու ամենատարբեր ոլորտներում սպառողների տեղեկացվածությունն ու առավել պաշտպանվածությունը: Թեմային անդրադարձել է ՀՀ ՍԱՏՄ-ն:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողների միջազգայնորեն ամրագրված իրավունքները մշտապես դիտարկել է որպես սպառողների և արտադրողների, վաճառողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող ոչ իրավաչափ հարաբերությունները բացառելու մոտեցումը, մասնավորապես` սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման ապահովումը սննադամթերի հետ կապված գործունեության բոլոր փուլերում:

Արտադրատեսակների բազմազանեցման ժամանակաշրջանում, սպառողն իրավունք ունի պահանջել, որպեսզի ապրանքի օգտագործումը, պահմանումը, փոխադրումը օգտահանման սովորական պայմաններում անվտանգ լինի իր կյանքի և առողջության համար:

Սպառողի կյանքի և առողջության նկատմամբ ապրանքի անվտանգության ապահովման պահանջները պարտադիր են և սահմանվում են օրենսդրությամբ։ Այսինքն, տեխնոլոգիական առաջընթացի և արտադրատեսակների բազմազանեցմանը զուգահեռ, հաղորդակցման, տեղեկատվություն հավաքելը և սպառողին ճիշտ մատուցելը լուրջ ազդեցություն ունի նաև սպառողների կյանքի անվտանգության առումով: Այս առումով՝ կարևոր է դառնում հստակ տեղեկատվության և թափանցիկության միջոցով սպառողներին պատշաճ տեղեկացնելու և պաշտպանելու խնդիրը:

Իսկ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին տեղեկացվածություն է սեփական իրավունքների մասին: Պատասխանատու, ուշադիր և պահանջատեր սպառողը սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և այս առումով մենք մեծ ակնկալիքներ ունենք:

Մեր կողմից իրականացվող տեղեկատվական արշավների նպատակն է ապահովել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և խրախուսել սպառողների պահանջատիրությունը, անհանդուրժողականությունը խախտումների նկատմամբ, ինչպես նաև՝ ամրապնդել վստահությունը պետական կառույցի կողմից իրականացվող վերահսկողության ու դրա արդյունքների նկատմամբ:

Բնական է, որ վերահսկողների համեմատ հարյուրապատիկներով ավել վերահսկման ենթակա օբյեկտների նկատմամբ պետական կառույցի ամբողջ ուժով գերլարված վերահսկողությունը չի կարող ամբողջական լինել առանց պահանջատեր սպառողի աջակցության։ Այսինքն, առանց սպառողի անմիջական աջակցության հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ և բավարար վերահսկողություն սննդի շղթայում, ուստի Տեսչական մարմինն ակնկալում է սպառողների առավել ակտիվ ու պահանջատեր դիրքորոշումը՝ ապահովելով ավելի պարզ և մատչելի ենթակառուցվածքներ դրանք ներկայացնելու համար:

Օգտվելով օրվա խորհրդից՝ մեկ անգամ ևս պահանջատեր սպառողներին տեղեկացնում ենք այն կապի միջոցների մասին, որով Դուք կարող եք Ձեր նպաստը բերել պետական վերահսկողությունը առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործին՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային առողջության մակարդակը:

ՍԱՏՄ թեժ գիծն է 118
Էլ.փոստ՝ [email protected]»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան