Մամուլ 2 տարի առաջ - 08:53 15-03-2024

Չորսուկես ժամ քննարկել են մի պաշտոնի հարց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է` մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները եւ Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը:

Պարզվում է` հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին: Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։ Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին:

Փակ քվեարկությամբ ամենաշատ ձայները հավաքել է Ծովինար Վարդանյանը՝ 28 ձայն, Ա. Մանավազյանը՝ 21, իսկ Աղազարյանը՝ 5 ձայն: ՔՊ-ականները շոկի մեջ են ընկել Արուսյակ Մանավազյանի ձայների քանակից, որի «ձայնն» ԱԺ-ում այս ընթացքում ոչ ոք չի լսել, բայց հասկացել են, որ Փաշինյանի եւ նրա կնոջ հետ մտերմությունը, նրանց ընտանեկան ֆինանսները կառավարելը, իսկ վերջերս նաեւ ՔՊ կուսակցության ֆինանսները տնօրինելն իրենց դերը խաղացել են, եւ «Հայկական ժամանակի» նախկին գանձապահը վայելում է առաջնորդի անվերապահ վստահությունը:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին