Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:32 14-03-2024

Փաշինյանը էգավ, ապագա խոստացավ, բայց էդ ապագան ըդպես էլ մեր գյուղ չհասավ. Ազատանի բնակիչ

Ազատան (նախկին անվանումը՝ Խլի Ղարաքիլիսա) գյուղը Գյումրիից 8 կմ է հեռու, Ազատան գյուղը բնակչության թվաքանակով ամենախոշորն է Շիրակի մարզում։ Գյուղում հիմնական զբաղմունք չկա, տղամարդիկ հիմնական մեկնում են արտագնա աշխատանքի։ Գյուղում նաեւ մարդիկ զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ և Ազատանի կարտոֆիլի համբավը գիտեն նաեւ Հայաստանի տարածքից դուրս։

Oragir.News-ի լրագրողը եղել է Ազատանում, զրուցել բնակիչների հետ։



Ազատանցիները տեսախցիկի առաջ չեն խոսում, ասում են՝ օֆ արդեն հոգնանք, գլխարկը ծեծե դիր գլխիդ, ինչ կփոխվի ըդորից։

Գյուղի ճանապարհները լավն են, գազի ու ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց այս գյուղում էլ գյուղացիները ուրիշ խնդիրների առջև են կանգնած։

«Մարդիկ հիասթափված են, որովհետև ամեն ինչ կենեն, որ մարդիկ զզվին ու թողնին էրթան։



Փաշինյանը էգավ ապագա խոստացավ, բայց էդ ապագան ըդպես էլ մեր գյուղ չհասավ։ Մեր տեղը չփոխվավ։Բան չունիմ ըսելու փողոցները ասֆալտապատ են, գյուղը գազաֆիկացված է, ջրի խնդիր չկա, բայց դե պետությունը ճզմած կպահե։Եսօր ես տոննաներով կարտոշկա ունիմ ամբարած, բայց կիլոմ չեմ կռնա ծախեմ, արդեն ապրիլ կմտնինք փչացավ էդ կարտոշկեն։ Ռուսաստանի հետ թարսվել են, անուն կիլոմ կարտոլ չենք ռալիզացրել։Փակ է չորս կողմը։ Լացս գուկա, սաղ ամակս ջուրը լցվավ։2081-ին գնացինք Նիկոլ ընտրինք, որ քիչմ լավ ապրինք, ինչ իմանայինք, որ մրից պտի ելնեինք`ընեինք մրջուրը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղացիներից մեկը։

Ազատանցիները սրտնեղում են, որ իրենց ամիսների տանջանքը անասնակեր է դառնալու։



«Գյուղացու տանջանքը գիտեք հողը վարե, ցանե, ջրե ու աչքդ երկինք պարզե։Մե տարիմ երաշտը կտանի, մե տարիմ կարկուտը։Ես չեմ ու դուք եք, ըսեք հմի ես ցանեմ, թե չցանեմ։Վարկ կվերցնեմ, որ սերմ առնիմ ցանեմ, եկամուտ ունենամ։Եսօրվա օրով, ես չիդեմ ինչ պտի էնեմ։ Փաշինյանը թող գա գյուղերը տեսնի մարդիկ ինչղ կապրին։Օրը մե ախմախ օրենքմ կհանե, խոպանչիների վրա հարկ կդնե, շնչելու համար էլ կռնա փող ուզե։Երկիրը ոտ առել կերթա, ո'չ տեր կա, ո'չ տիրական։ Չիդես ուր էրթաս, ում դիմես որ հարցիդ լուծում տան»,-ասում է բնակիչը։

Այս պահին մեծաքանակ՝ գրեթե 2000-2500 տոննա կարտոֆիլ, միայն Ազատանի տարածաշրջանում կա, որը իրացված չէ, և հույս էլ չկա, որ կիրացվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ