Արտաքին 2 տարի առաջ - 22:10 14-03-2024

Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ների արտադրության ոլորտում ինքնուրույնության է հասել

«Սիմորղ» արբանյակակրի կառուցումն ու դրա գործարկումը մեծ հաջողություն էր Իրանի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ նշելով, որ հաջորդ տարի տիեզերքում նախարարության գործունեությունը կընդլայնվի։

Աշտիանին նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանն ինքնուրության է հասել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։ «Պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալն աճել է 4-5 անգամ, և այդ միտումը հետագայում ևս կպահպանվի»,- ասել է նա։

Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում Իրանի առաջընթացի մասին, Աշտիանին ասել է, որ պաշտպանական ուժի առումով Իրանն աշխարհում առանձնահատուկ տեղ է զբաղեցում, քանի որ հասել է մի փուլի, երբ արտադրում է սեփական զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկան։

«Իսկ դա նպաստում է երկրի պաշտպանական հեղինակության բարձրացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը։ Այս պահին մենք նաև արտահանում ենք այդ արտադրանքը»,- պնդել է նա։

Անդրադառնալով Հնդկական օվկիանոսում Իրանի, Չինաստանի և Ռուսատսանի համատեղ զորավարժություններին, Աշտիանին մասնավորապես ասել է․

«Զորավարժություններն անցկացվում են ուժի ցուցադրության նպատակով։ Այս զորավարժություններում աշխարհի երեք խոշոր տերությունները համագործակցում են տարածաշրջանում և տարածաշրջանի կարևոր ջրային ուղիների անվտանգության պահպանման հարցում։ Իսկ դիտորդ երկրների, այդ թվում՝ Օմանի, Պակիստանի և Ադրբեջանի ներկայություն զորավարժություններին, ցույց է տալիս դրանց կարևորությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի