Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:17 14-03-2024

Պետդումայից ափսոսանք են հայտնել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ցանկության համար

Ցավալի է, որ Հայաստանը գնում է Եվրոպայի հետ դաշինքի ճանապարհով, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի, թե որ աթոռին նստի։ Այսպես է այսօր արձագանքել ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը Փաշինյանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ցանկության մասին խոսքերին։

ՀՀ վարչապետը կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ Երևանը քաղաքական կամք ունի խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ։

«Ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանը բռնում է Եվրոպայի հետ դաշինքի ուղին։ Փաշինյանը պետք է որոշի, թե որ աթոռին նստի, երկուսի վրա նստել ուղղակի անհնար է, և նա պետք է հստակ կողմնորոշվի։ Մենք Հայաստանի ժողովրդի մեջ տեսնում ենք դաշնակից պետություն, դաշնակից ժողովուրդ, որը միշտ բարեկամական հարաբերությունների մեջ է եղել մեզ հետ, և Երևանին ճիշտ ուղղության վրա շրջելը միայն կբերի հարաբերությունների բարելավման և հետագա համագործակցության»,- ասել է Շվիտկինը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի