Մամուլ 2 տարի առաջ - 08:45 14-03-2024

Լուլուն անապահո՞վ է, թե՞ վետերան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ականները փորձում են առավելագույնս օգտվել պետական լծակներից` տարբեր հարցեր լուծել, արտոնություններ ստանալ: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել եւ 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ, որտեղ, որպես կանոն, դիմում են առողջապահության ոլորտի ղեկավարները` ԲԿ-ների տնօրեններ, բաժնի պետեր:

Սովորելը, իհարկե, լավ բան է, բայց Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը` ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: Բժշկական համալսարանն էլ ընդառաջել է, եւ բարձր եկամուտ ունեցող պատգամավոր Լուլուն շուրջ մեկ տարի անվճար ուսանել է համալսարանում, հավանաբար, որպես անապահով խավի ներկայացուցիչ կամ պատերազմի վետերան:

Նման փաստը բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիա են անվանում եւ դրա համար վարույթ են սկսում, ինչը պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մեր լուրը ԵՊԲՀ-ից հաստատեցին. «Յուրաքանչյուր տարի, որոշ թվով անձանց տրամադրվում են որոշակի արտոնություններ՝ նպատակ ունենալով խթանել առողջապահական ոլորտի զարգացումը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լուսինե Բադալյանը գործունեություն է ծավալում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւ մասնակցում է առողջապահական ոլորտի օրենքների մշակման գործում, եւ հիմք ունենալով տվյալ հանձնաժողովի գրությունը, 3 տարի առաջ Լուսինե Բադալյանին տրվել է որոշակի արտոնություն՝ ուսման վարձի փոխհատուցման ձեւով»։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին