Ներքին 2 տարի առաջ - 11:23 13-03-2024

Քաղցկեղ ունեցող բուժառուներին տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է

Քաղցկեղ ունեցող բուժառուներին տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է։ Այսուհետ նրանք անվճար կստանան բուժման համար շատ կարևոր և անհրաժեշտ բևացիզումաբ դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ նշելով, որ բոլոր այն բուժառուները ովքեր ունեն նշված դեղորայքի կարիքը, կարող են դիմել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ստանալ բժշկի խորհրդատվություն, որից հետո անվճար կտրամադրվի համապատասխան դեղը:

«Առողջապահության նախարարության անունով որպես մարդասիրական օգնություն ստացվել է բևացիզումաբ հակաուռուցքային դեղը, որը նախատեսված է մի քանի տեսակի ուռուցքների պարագայում կիրառելու համար. դեղորայքն օգտագործվում է գլխուղեղի չարորակ նորագոյացությունների, թոքի, արգանդի վզիկի և մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղների դեպքում: Այս դեղը ծրագրային հիմունքներով տրամադրվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ բուժառուներին անվճար տրամադրելու նպատակով: Նշեմ, որ բուժառուներին դեղը կտրամադրվի ամբողջ կուրսի չափով՝ մեկ տարվա ընթացքում»,- ասաց Հարությունյանը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի խոսքով՝դեղորայքի անվճար տրամադրումը հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ բուժում իրականացնել:

«Քիմիաթերապիան ավարտելուց հետո շատ անհրաժեշտ է անցնել բևացիզումաբով պահպանողական կուրս, ստացված արդյունավետությունը պահպանելու համար»,- նշեց Ջանոյանը:

Մասնագետի խոսքով՝ նախկինում հիվանդներից ոչ բոլորին է հասանելի եղել նշված դեղորայքը, քանի որ այն շատ թանկարժեք է և մեկ կամ երկու կուրս ստանալու համար բուժառուները կարող էին մեծ գումարներ ծախսել և անհրաժեշտ արդյունքը չստանային: Իսկ այս պարագայում կտրամադրվի լիարժեք և ամբողջական բուժման կուրս:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան