Ներքին 5 տարի առաջ - 13:30 12-03-2021

ՍՈՑՓԱԹԵԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սոցփաթեթի տրամադրման կարգն արմատապես վերանայվում է. Նախատեսվում է բավականին մեծ թվով փոփոխություններ իրականացնել:

Ժորա Սարգսյանի խոսքով, առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների ցանկը: Եթե գործող կարգով սոցփաթեթի շահառուները կարողանում են ստացված գումարը ծախսել 4 ուղղություններով՝ հանգիստ, պետական սուբսիդավորմամբ ստացված հիփոթեքային վարկի մարում, ապահովագրական ծառայությունների ձեռքբերում և կրթություն, ապա այժմ առաջարկվում է, որ հնարավորություն տրվի սոցփաթեթի գումարները ուղղելու նաև մարզա-առողջարանական, սպորտային և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելուն:

«Սա ուղղված է առողջ ապրելակերպը խթանելուն։ Մարդիկ միշտ նստած են, իսկ սա առիթ կարող է հանդիսանալ, որ նրանք այցելեն, օրինակ՝ մարզասրահներ։ Բացի այդ, հնարավորություն կտրվի, որ ուսանողական վարկերը մարվեն սոցփաթեթի գումարով։ Սա հնարավորություն կտա, որ ուսանողի ընտանիքի անդամը կարողանա իր սոցփաթեթի գումարն ուղղել ուսանողական վարկի մարմանը»,- նշեց Ժորա Սարսգյանը և հավելեց, որ հետագայում հնարավորություն կստեղծվի, որ սոցփաթեթի գումարը քաղաքացին միանգամից կարողանա ուղղել օրինակ՝ ստոմատոլոգիական որևէ կենտրոնի, որտեղ բուժել է ատամները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը