Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:06 12-03-2024

Կոնսերվատորիան չի կարելի խաչասերել. չենք կարող թողնել, որ մեր տունը տեղափոխեն. ուսանողուհի

Այսօր՝ մարտի 12-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ․ Սարյանի անվան օպերայի ստուդիայի դահլիճում տեղի ունեցավ համակոնսերվատորիական ժողով։ Օրակարգում Կոնսերվատորիայի դիրքորոշումն էր ԿԳՄՍՆ հայտնի հրավերի, բուհերը Ակադեմիական քաղաք տեղափոխելու հնարավոր հեռանկարի վերաբերյալ։

Oragir.News-ը եղավ Կոնսերվատորիայիում, զրուցեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ռուբենյանի հետ, ով մեզ պատմեց օրակարգում քննարկված հարցերի և իրենց դիրքորոշման մասին։

Ուսանողուհու խոսքով՝ համակոնսերվատորիական ժողովի ընթացքում նրանք չեն ստացել կոնկրետ պատասխաններ, բայց լիահույս են, որ Կոնսերվատորիան կմնա իր տեղում․

«Կոնսերվատորիան ինքնին արդեն ակադեմիա է։ Շատ ազգերի երազանքն է ունենալ ազգային Կոնսերվատորիա։ Սա մեզ ժառանգություն է հասել մեր մեծերից։ Եվ մենք պարտավոր ենք պահել ու շարունակել իրենց ավանդույթները։ Կոնսերվատորիան մեր տունն է։ Մենք չենք կարող թողնել, որ մեր տունը տեղափոխեն, խոշորացնեն, միացնեն։ Մենք դա չենք ընդունում։ Ես լիահույս եմ, որ գոնե այս հարցում մենք կլինենք ազգասեր»,- ասաց ուսանողուհին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում