Մամուլ 2 տարի առաջ - 08:02 12-03-2024

Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր Մարտունու բնակիչները կրկին բողոքի ակցիա կանեն, պատճառը փչացող գյուղմթերքն է՝ կաղամբն ու կարտոֆիլը, որը ներմուծվող գյուղմթերքի պատճառով օր-օրի արժեզրկվում ու փչանում է։ Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի բնակիչներից Նվերը մեզ ասաց, որ հարեւան գյուղերից եւս միանալու են ակցիային, պատրաստվում են ճանապարհ փակել․ «Կաղամբն ու կարտոֆիլը չեն սպառվում, դիմել ենք մեր տեղական իշխանությանը` 10-15 օր առաջ, որ մեր հարցին լուծում տան։ Աշնանից մինչեւ հիմա պարսկական ու թուրքական կաղամբը ներմուծել են, ծախել են, մերը մնացել՝ փչանում է։

Մի քանի օր առաջ ճանապարհը փակեցինք, մեր տեղական իշխանությունները եկան, ասեցին, որ հարցին մի լուծում կտան, պետք է սպասել մինչեւ երկուշաբթի։ Այսօր գնացել ենք, ասում են՝ էլի պետք է սպասեք, տեսնենք, թե ոնց է լինում այդ հարցը։ Բայց ապրանքը չի սպասում, արդեն փչանում է, մենք էլ ուզում ենք ճանապարհ փակել, որ կառավարությունը մեր հարցին լուծում տա` կա՛մ մեզ քոչացնի այստեղից, կա՛մ էնպես անի, որ մեր ապրանքը սպառվի, մի ելք գտնի»: Վերավաճառողները կարտոֆիլն իրենցից լավագույն դեպքում 50 դրամով են ուզում գնել, իսկ «պարոն Ալեքսանյանի սիթիում 250 դրամ է, երեւանցին էլ ասում է՝ գյուղացին ինչ անշնորհք մարդ ա, 250 դրամով կարտոշկա ա ծախում, չի բավարարվում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը