Արտաքին 2 տարի առաջ - 22:09 11-03-2024

ԱՄՆ-ը ցանկանում է 2025 թվականին միջուկային զենքի համար հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար

Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին է վկայում դաշնային բյուջեի նախագիծը՝ նախատեսված հաջորդ տարվա համար: Այն հրապարակել է Սպիտակ տունն ու ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը:

Ըստ այդմ՝ սպառազինությանը տրամադրվում է 19,8 մլրդ դոլար, ինչը 4,5 մլրդ դոլարով գերազանցում է 2021 թվականի հատկացումները։

Բյուջեն ներառում է նաև վարչակազմի 2,2 միլիարդ դոլարի 2024 թվականի լրացուցիչ հատկացումների հաստատումը ցածր հարստացված ուրանի և բարձրորակ ցածր հարստացված ուրանի համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը