Արտաքին 2 տարի առաջ - 18:59 09-03-2024

Մադրիդում մեծ երթ է տեղի ունեցել՝ ի նշան կատալոնացի անջատողականների համաներման դեմ բողոքի

Հազարավոր իսպանացիներ շաբաթ օրը երթով անցել են Մադրիդի կենտրոնով՝ բողոքելով 2017 թվականին թվականին անկախության հռչակման փորձի ձախողմանը մասնակից կատալոնացի անջատականների համաներման օրինագծի դեմ, հայտնում է Reuters-ը։

Իսպանիայի իշխող Սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցությունը հինգշաբթի օրը համաձայնության է եկել կատալոնական երկու ազգայնական կուսակցությունների հետ, ինչը նշանակում է, որ օրինագիծը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից այս ամսվա վերջին:
Համաներման մասին օրինագիծը խոշոր ցույցերի շարք է առաջացրել, քանի որ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, ծայրահեղ աջ Vox-ը և Սոցիալիստական ​​կուսակցության որոշ հատվածներ դեմ են դրան:

«Ինչ վերաբերում է Vox-ին, ապա այս կառավարության համար ոչ մի հրադադար կամ խաղաղություն չի լինի»,- Մադրիդում շաբաթ օրը կայացած ցույցի ժամանակ լրագրողներին է հայտարարել Vox-ի առաջնորդ Սանտյագո Աբասկալը:

Սոցիալիստները համաներում են առաջարկել կատալոնական երկու անջատողական կուսակցությունների կողմից վարչապետ Պեդրո Սանչեսի նոր ժամկետի աջակցության դիմաց, որոնք համաձայնության են եկել հինգշաբթի օրը:

Համաներումը կվերաբերի 2011 թվականից ի վեր Կատալոնիայի անկախության շարժման հետ կապված բոլոր իրադարձություններին, ներառյալ 2014-ին անցկացված քվեարկությունը և 2017 թվականի անկախության հանրաքվեն, որոնք դատարաններն անօրինական էին ճանաչել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի