Ներքին 2 տարի առաջ - 13:00 08-03-2024

Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ մասի բնակարանը վաճառվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն` հեղափոխությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ կմաղթեք կանանց և աղջիկներն Մարտի 8-ի կապակցությամբ, Աշոտ Փաշինյանն ասաց․
«Ես մաղթում եմ, որ կանայք իրավունքների խնդիր չունենան, ավելորդ բարդություններ իրենց չհետապնդի։ Նաև նուրբ բաներ՝ ծաղիկներ, ժպիտներ․․․»։

Ի դեպ, Փաշինյանների բնակարանում հավաքվածները փոխանցեցին, որ բնակարանն ի վերջո հաջողվել է վաճառել։

Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք բնակարանը վաճառվե՞լ է, Աշոտ Փաշինյանն ասաց, որ դա անձնական հարց է և ինքը չի ցանկանում պատասխանել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում՝ Կառավարության նիստում և ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է, որ 3-րդ մասում գտնվող իրենց բնակարանը ցանկանում են վաճառել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը