Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 12:15 08-03-2024

Հայաստանը մտել է չափազանց վտանգավոր փուլ՝ միանգամայն կանխատեսելի ելքով

Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Արևմուտքի և ռուս-թուրքական առանցքի միջև կոնֆլիկտի պոտենցիալ տարածք դարձած Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները մտել են չափազանց վտանգավոր փուլ։ Արտաքուստ աշխույժ արտաքին այցելությունները և տարբեր երկրներից ժամանող պատվիրակությունների ընդունելությունը տպավորություն են թողնում, որ հարավկովկասյան Հայաստանի Հանրապետությունը, իրեն ղեկավարողի խոսույթով, սլանում է դեպի «խաղաղության խաչմերուկ»։

Այսպես, նախօրեին հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարիի հարցազրույցը թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը, որտեղ նա նշել է, որ «մշտական կապ կա Էրդողանի և Հայաստանի վարչապետի միջև»։

Այս առիթով առաջացող ասոցիացիաներից է Փաշինյանի և Ալիևի միջև մի ժամանակ՝ նախքան 44-օրյա պատերազմն ստեղծված «օպերատիվ կապը»․․․ Թե ինչ դառավ այդ կապը՝ կհիշեն բոլորը։
Հիմա պատկերացրեք Փաշինյան-Էրդողան «մշտական կապը», դրա ստեղծման անհրաժեշտությունը, գործարկման ու շարունակման նպատակները․․․ Ի՞նչ կնշանակի կապը ներկայիս քայքայված, ինչպես Փաշինյանն ինքն է հայտարարել՝ «հայրենիքի մնացորդ» Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։ Միայն՝ զիջումներ Հայաստանից, այլապես․․․

Ի դեպ, մամուլում տեղեկություններ են տարածվել, որ թուրքական զինուժը սահմանային «Մարգարա» անցակետին շատ մոտ գտնվող հատվածներում վերջին օրերին սկսել է մինչև 10կմ հեռահարության ականանետեր տեղակայել, իսկ Կարսի նահանգում ընթանում են խոշոր զորավարժությունները՝ ճակատային և կործանիչ ավիացիայի ներգրավմամբ։



Այս առումով տեղին է հիշատակել, որ ռուսական (կրեմլյան) քարոզչության ակնառու դեմքերից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, ով որոշ շրջանակների կողմից ընդունվում է որպես «հայամետ» հրապարակախոս, իր հեղինակային «Соловьев.Live» հաղորդաշարի եթերում հայտարարել է․ «Հայաստանը չի գիտակցում, որ հիմա դարձել է կերակուր, և եթե միամտաբար մտածում է, թե Ֆրանսիան կպաշտպանի իրեն՝ ապա Ադրբեջանը, որն ասում է, թե իսկն ասած՝ դրանք մեր գյուղերն են (խոսքն այսպես կոչված «անկլավների» մասին է, որի մեծ մասը Տավուշի մարզում է – խմբ․), վերադարձրեք․․․ նաև միջանցք է ուզում․․․ Իրանը, որը ոչ մի կերպ չի թույլատրում այդ միջանցքի գործարկումը․․․ Եվ, ահա, Հայաստանի տարածքում կսկսեն հարաբերություններ պարզել Ամերիկան, որին պետք է այդ ուղղությամբ ևս նույնպես Իրանի համար ստեղծել խնդիրներ, այսինքն կտրել հյուսիսային ուղիներից․․․ Եվ նրանք համարում են, թե Իրանն այդ ամենի նկատմամբ անտարբեր կլինի և թույլ կտա անել այն, ինչ ուզու՞մ են․․․ Դե, լավ։ Հայաստանը, որը հիմա փաստացի զինված ուժեր չունի, նաև չունի արտաքին ագրեսիային դիմակայելու ունակ իրավապահ ուժեր, ՀԱՊԿ-ի հետ իրեն պահում է ավելի քան տարօրինակ․․․ Դե (այնտեղ) կմտնեն թուրքական պրոքսիները, և 3 օր անց կկրկնվեն 20-րդ դարի սկզբի իրադարձությունները․․․ Ես չեմ ասում ցեղասպանություն, այլ միայն ասում եմ՝ չգիտեմ․․․ Եվ ինչ Հայաստանի մասին կարելի կլինի խոսե՞լ․․․ Դե, իսկ դրանից հետո Հայաստանի ներկայում գործող ղեկավարությունը կասի՝ կներեք, չստացվեց, և կհեռանա Ֆրանսիա կամ Կալիֆոռնիա՞․․․»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում