Արտաքին 2 տարի առաջ - 09:42 08-03-2024

Ֆրանսիայում վերականգնել են Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթը

Վերականգնել են 2019 թվականի հրդեհից ավերված Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթը: Այս մասին հայտնում է Dezeen-ը։

Գագաթի բարձրությունը 96 մ է, այն ամբողջովին նման է հինգ տարի առաջ այրված գագաթին։ Կառույցը վերականգնվել էֆրանսիացի ճարտարապետ Յուջին Վիոլետ-լե-Դուկի նախնական նախագծի համաձայն: Գագաթը կառուցվել է կաղնու փայտից և ծածկված է կապարով։

Ի սկզբանե նախատեսվում էր ավարտել տաճարի վերականգնումը 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, որոնք կայանալու են Փարիզում, սակայն դրա բացումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր։ Այն բանից հետո, երբ տաճարը կբացվի այցելուների համար, փայտամածները կմնան շենքում, քանի որ տաճարի վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև 2028 թվականը:

Նոտր Դամի տաճարում հրդեհը սկսվել էր 2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան և ամբողջությամբ մարվել միայն հաջորդ օրն առավոտյան։ Բացի գագաթից, փլուզվել էր շենքի տանիքի մի մասը, վնասվել էր տաճարի ինտերիերը, սակայն փրկվել են տաճարի ճակատային մասը և երկու զանգակատունը։ Ճարտարապետներն ամբողջ աշխարհից ներկայացրել են Աստվածամոր տաճարի վերականգնման անսովոր նախագծեր, սակայն որոշվել է շենքը վերադարձնել իր սկզբնական տեսքին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը