Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:17 06-03-2024

Թբիլիսիի մասին գրված էր միայն գեղեցիկը․ Աիդա Բաբաջանովը որոշել և ներկայացրել է թաքնվածը

«Ինչպես Թբիլիսիի յուրաքանչյուր բնակչի, այնպես էլ ինձ համար այն մի հարազատ վայր է, որտեղ ծնվել, մեծացել եմ, բայց ինձ թվում է երիտասարդներից քչերն են իրենց հարց տալիս՝ իսկ ի՞նչ քաղաք է սա»,- Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում ասում է Աիդա Բաբաջանովը, ով ուսումնասիրել և ներկայացրել է 19-րդ դարում պատերազմից հետո Թբիլիսիի վերականգնման պատմությունը։

«Երբ ես սկսեցի այդ ամենով ավելի մանրամասն հետաքրքրվել, պարզվեց, որ այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի։

Ես էլ գիտեի այն, ինչ հիմնականում պատմում էին։ Բայց ինչ-որ մի պահի հայտնվեց Ալիկ Հարությունովը, շատ լավ լուսանկարիչ, ինձ թվում է նա այն մարդն էր, ումով ամեն ինչ սկսվեց։ Այդ մարդը ոչ թե պարզապես գիտեր ամեն ինչ, այլ ամեն ինչ՝ լուսանկարներով, որոնք այսօր չկան»։

Աիդա Բաբաջանովը նշում է, որ հետո հայտնվել է Սերգեյ Դարչինյանը, ում հետ գնացել են շրջաններ, անգամ տներ, ու նկարել ամեն ինչ, անգամ հին փաստաթղթեր, թերթեր։

«Նա ամբողջ ընթացքում ասում էր՝ գրիր այդ մասին, իսկ ես մտածում էի՝ ի՞նչ գիտեմ ես, որի մասին պետք է գրել»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ երբ հասկացել է, որ Թբիլիսիի մասին գրված է միայն գեղեցիկը, որոշել է, որ ինքն անելիք ունի․ «Պետք է ներկայացնել, թե ինչպես է քայլ առ քայլ վերականգնվել Թբիլիսին»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի