Ներքին 2 տարի առաջ - 15:55 06-03-2024

«Արևմտյան Ադրբեջանն» անհանգիստ է․ Հայաստանին զգուշացնում են չգնալ արկածախնդրության

Ալիևի աշխատակազմի ուղիղ վերահսկողության ներքո կազմավորված և բավական ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքն» այնպիսի մի կառույց է, որին «արթնացնում» կամ «քնեցնում» են ըստ անհրաժեշտության։

Վրա է հասել հերթական «արթնացման» պահը, և «արևմտյան ադրբեջանցիների» անունից հանրայնացվել է հետևյալ տեքստը․ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը լուրջ անհանգստություն է արտահայտում Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած վերջին այցելության և, առհասարակ, այդ երկու երկրների ռազմական հարաբերությունների աճի կապակցությամբ։ Հայաստանի սրընթաց սպառազինումը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Հնդկաստանի և Հունաստանի կողմից, ինչպես նաև հայկական բանակի կառավարումն այդ երկրների կողմից հարուցում են լուրջ անհանգստություն»։

Ըստ հաղորդագրության, աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված Հայաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի քառակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Նման գործողություններով Հնդկաստանը, Հունաստանը և Ֆրանսիան Հայաստանին մղում են իրականացնելու հերթական ռազմական ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի։

Վերջում ալիևյան դարբնոցի կռած այս գործիքը սպառնալիքներով զգուշացնում է․ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է անում Հայաստանի կառավարությանը չգնալ այդ արկածախնդրությանը, դադարեցնել ռազմամոլ քաղաքականությունը և ուղղություն վերցնել դեպի Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ պայմաններ ստեղծելով վտարված ադրբեջանցիների վերադարձի համար»։
Դե ինչ, մնում է սպասել այս զգուշացման հասցեատերերի արձագանքին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում