Ներքին 2 տարի առաջ - 21:32 04-03-2024

Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում

Monument Watch-ը գրում է․ 2024 թվականի հունվար ամսին ադրբեջանցի հնագետները «հետախոզուկան պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջև գտնվող բակում, շինությունների առջև: 20-րդ դարում ձևավորված հրապարակի առջև փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նաթիգ Ալիշովը իր ֆեյսբուքյան հրապարակումներում տեղադրել է լուսանկարներ Տողի և շրջակայքի հուշարձաններից, ինչպես նաև աշխատանքային գործընթացից: Լուսանկարներից երևում է, որ Ալիշովը այցելել է Տողի շրջակայքի և Հադրութի մի շարք հայկական եկեղեցիներ, «չափագրումներ» կատարել, լուսանկարել, հաշվառել:

Տողում իրականացված «պեղումների» մասին ընդարձակ տեսանյութ է նկարահանել ադրբեջանական ICTIMAI TV հեռուստատեսությունը։ Ալիշովը նշում է, որ հետազոտության ընթացքում իրենք փաստել են «տեղի աղվանական հուշարձանների խեղաթյուրումը, վերափոխումը հայերի կողմից»՝ որպես փաստարկ նշելով «աղվանական» բեմի բարձրության, սյուների, խաչերի, կամարների մասին: Զարմանք են առաջացնում աղվանական սյուն, աղվանական կոթող, կամար, աղվանական բեմի բարձրություն ձևակերպումները: Ըստ հնագետի՝ անգամ եկեղեցիների շուրջը գտնվող գերեզմանաքարերը հուշարձանների հետ կապ չունեն: Այն, որ Արցախի հայկական քրիստոնեական հուշարձանները աղվանական որևէ հատկանիշ չունեն, մարամասնորեն հիմնավորված է այդ հուշարձաններին նվիրված բազմաթիվ հետազոտություններում: Եվ այն, որ ադրբեջանցի հնագետն ինքն էլ չգիտի, թե ինչ է «աղվանականն» Արցախում, ավելի քան ակնհայտ է: Նա պարզապես հետևում է երկրի քաղաքական ղեկավարի հայտարարություններին և սպիպված է հընթացս մոգոնել ինչ-ինչ առանձնահատկություններ: Բայց զարմանալի է, որ իրեն հնագետ համարողը չգիտի նաև Արցախի միջնադարյան մշակույթը: Գոնե մի փաստ նշեր, մի որևէ օրինաչափություն՝ և դա հերքեր: Միայն դատարկ հայտարարություններ, որ իբր հայերը խեղաթյուրել են հուշարձանները, սակայն և ոչ մի գիտական փաստարկ, հիմնավորում: Տող գործուղված այս հնագետը անգամ տեղյակ չէ այդտեղ կատարված հետազոտություններից, դրանց արդյունքներից, որոնք հրապարակված են (տես՝ Տողի մելիքական ապարանքը - Monument Watch):

Մենք արդեն ծանոթ ենք այս ոճին, ադրբեջանցի հնագետն այլ բան չի հնարել, քան հետևել իրեն ուդիական համայնքի ղեկավար հռչակած Ռոբերտ Մոբիլիի զավեշտալի հայտարարություններին, թե «հայտնաբերել» է աղվանական խաչեր, որոնք տարբերվում են հայկականից (մանրամասն տե՛ս «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները - Monument Watch):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը