Մամուլ 2 տարի առաջ - 07:25 02-03-2024

Որպես հավատարմության նշան՝ Ալեն Սիմոնյանն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել:

«Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Նելլի Ղուլյանին. վերջինս ասաց, որ ինքը ՔՊ աջակից է, ուստի չի բացառում անդամակցությունը, սակայն Սիմոնյանի կողմից նման պահանջ իր առջեւ չի դրվել։ «Ոչ մի պահանջ Պարոն Սիմոնյանը չի ներկայացրել, ինձ համար ծիծաղելի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Ես կարող եմ ասել, որ 2018թ-ից ի վեր սատարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես քաղաքացի եւ դրա համար չեմ բացառում իմ անդամակցությունը. դա եղել է միշտ իմ մտքին, բայց ԱԺ նախագահի կողմից երբեւէ նման պահանջ ինձ չի ներկայացվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Ես ասացի, որ հեղափոխությանը սատարում եմ, ՔՊ-ին սատարում եմ, դրա համար սա շատ նորմալ եմ համարում»:

Նշենք, որ Նելլի Ղուլյանը ԱԺ նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից. մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նույնիսկ խոստացել է խոսնակին ԱԺ պատգամավոր դարձնել մյուս ընտրություններում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում