Արտաքին 2 տարի առաջ - 08:54 02-03-2024

Մակրոնի և Շոլցի ջրերը նույն առվով չեն հոսում. Bloomberg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ ղեկավար է համարում, որը, ըստ ֆրանսիացի պաշտոնյաներից մեկի, կարճաժամկետ հեռանկարից այն կողմ չի կարող մտածել, գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով անանուն աղբյուրի:

Գերմանիայի կանցլերի օգնականներն իրենց հերթին խոստովանում են, որ Շոլցն ու Մակրոնը միմյանց հետ հաշտ չեն: Բեռլինում համարում են, որ Մակրոնը լավ է մեծ գաղափարներ ներկայացնելուց, բայց ոչ դրանք իրականացնելուց, այլ կերպ ասած՝ «խոսք ասող է, բայց ոչ զանգ կախող»:

Այս ընկալումը հուշում է, որ Մակրոնի կատակների մեկն այդքան էլ լավ չի ընդունվել Բեռլինում։ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո ունեցած ելույթում Ֆրանսիայի նախագահը մատնացույց էր արել այն դաշնակիցներին, որոնք կոնֆլիկտի սկզբում Ուկրաինային միայն «սաղավարտներ և քնապարկեր» էին առաջարկում՝ ակնհայտորեն քննադատության սլաքներն ուղղելով Գերմանիայի կողմը: Այդ մեկնաբանությունները դժգոհություն են հարուցել Շոլցի գրասենյակում, քանի որ սաղավարտների դրվագից հետո Գերմանիան ԱՄՆ-ից հետո դարձել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրորդ երկիրը:

Մակրոնն ու Շոլցը, նախկինում զբաղեցնելով իրենց երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների պաշտոնները, ծանոթ են արդեն երկար տարիներ: Աղբյուրի նշում է, որ նրանց հարաբերություններում շրջադարձային է եղել այն պահը, երբ 2018 թվականին Շոլցը Ֆրանսիային առաջարկել է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղից՝ հօգուտ ԵՄ-ի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում