Ներքին 2 տարի առաջ - 17:40 28-02-2024

ՔԿ-ն չի հայտնում Տեղ գուղ մտած ադրբեջանցու գտնվելու վայրը

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ պետական սահմանը խախտած և Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք մտած զինված 2 ադրբեջանցիների նկատմամբ, որոնցից մեկին բռնել ու վնասազերծել են ՀՀ պայմանագրային զինծառայողները։

Oragir.News-ը թեմայի շուրջ կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Հարցերին, թե որտե՞ղ է գտնվում վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը, հաջողվե՞լ է բռնել երկրորդին, և ի՞նչ փուլում է գտնվում նախաքննությունը, ՔԿ մամուլի խոսնակն ասաց.

«Ես չեմ կարող դրա վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն տրամադրել։ Որոշակի փուլում հանրությանը մենք կիրազեկենք։ Այս թեմայի վերաբերյալ, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չենք հրապարակում։

Երբ կհամարենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որը նախաքննությանը չի խանգարի և կարող ենք հրապարակել, անպայման տեղեկատվություն կտրամադրենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ժամը 03։25-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանը խախտած և Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածք մտած 2 զինված ադրբեջանցիներից մեկին ՀՀ պայմանագրային զինծառայողները բռնել են, իսկ մյուսին հաջողվել է փախչել։

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը հայտնել է, որ սահմանախախտ ադրբեջանցուն տեղափոխել են Գորիս։

Իսկ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում