Ավելին 4 տարի առաջ - 22:32 30-05-2022

Ռուս միլիարդատերերի զբոսանավերը դադարեցրել են հաղորդել իրենց գտնվելու վայրը․ The Guardian


Պատժամիջոցների տակ հայտնված ռուս միլիարդատերերի սուպերզբոսանավերը սկսել են անջատվել հետագծման համակարգերից և դադարել են հաղորդել իրենց գտնվելու վայրի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Սա վերաբերում է Օլեգ Դերիպասկայի՝ Clio, Վագիտ Ալեքպերովի՝ Galactica Super Nova, Անդրեյ Մելնիչենկոյի՝ Motor Yacht A, Իգոր Կեսաևի՝ My Sky, Անդրեյ Գուրևի՝ Alfa Nero և Վիկտոր Ռաշնիկովի՝ Ocean Victory զբոսանավերին:

Այսպիսով, ըստ պարբերականի տվյալների, Անդրեյ Գուրևի զբոսանավը, որը մարտի 3-ից չի հայտնվել համաշխարհային հետագծման համակարգում, նկատվել է Կարիբյան ծովում։

Այն բանից հետո, երբ սկսեցին կալանքի տակ վերցնել Ռուսաստանի կառավարության հետ կապեր ունեցող ռուս գործարարների ակտիվները, միլիարդատերերը փորձում են թաքցնել իրենց օտարերկրյա ունեցվածքը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում