Ներքին 2 տարի առաջ - 13:00 28-02-2024

Անառողջ մրցակցության դրսևորումներ կապի օպերատորների կողմի՞ց

Սոցիալական ցանցերում երեկվանից ակտիվ շրջանառվում է հայտարարության տեքստ, որով ծանուցվում է, թե Team Telecom-ի ցանց տեղափոխված «Ղարաբաղ Տելեկոմ»-ի «097»-ով հեռախոսահամարները կարող են գրանցել Viva MTS-ում՝ շարունակելու անվճար օգտագործումը։

Գրանցման ժամկետ էր նշվում փետրվարի 28-ը, բայց հետո այն երկարաձգվեց՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ։
Այս կապակցությամբ Oragir.News-ը հարց ուղղեց Team Telecom-ի սպասարկման պատասխանատուներին՝ խնդրելով պարզաբանել շրջանառվող լուրերի հավաստիությունը։ Ի պատասխան, տեղեկացանք, որ համաձայն Արցախում գործունեություն ծավալած օպերատորի հետ ունեցած պայմանավորվածության՝ վերջինիս շուրջ 90 հազար բաժանորդների տվյալները դեռևս 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղափոխվել էին Team Telecom, որն իր կողմից հանդես եկավ BeFree փաթեթի 2900 դրամ կազմող սակագնային պլանի շրջանակներում 6 ամիս անվճար (ամսական 1 դրամ կազմող խորհրդանշական գումար) ծառայություններ մատուցելու առաջարկով։

«Առաջարկն ընդունվեց բոլոր արցախցիների կողմից։ Ըստ այդմ, հնարավոր սեղմ ժամկետներում Team Telecom-ում գրանցված արցախցիներերին մատուցվեց նշված առաջարկով նախատեսված միավորների ամբողջ ծավալը, և հիմա՝ երբ մոտենում է առաջարկի ժամկետի ավարտը, տարածվող նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ թյուրիմացության, կամ գուցե անառողջ մրցակցության դրսևորումներ։ Համենայն դեպս, արցախցիների համար նախատեսված առաջարկներ Team Telecom-ը կմշակի և ժամանակին կծանուցի», հավաստիացրեց մեր զրուցակիցը։



Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի