Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:37 02-11-2022

Հայկական կողմի համար առավել ընդունելի են ռուսական կողմի առաջարկները․ Արթուր Հովհաննիսյան

Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ հաղորդման շրջանակներում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսել է Փաշինյան-Ռայիսի հանդիպման արդյունքների, Սոչի-Թեհրան կապի մասին։

«Սոչի-Թեհրան կապ կա այնքանով, որ տարածաշրջանին է վերաբերում խնդիրը և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք խոսում ենք տարածաշրջանի խաղաղության մասին։ Կարևոր են տարածաշրջանի երկրների կարծիքները, կարևոր են նաև, որ տարածաշրջանի երկրները տեղեկացված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող իրադարձություններից։

Մենք գիտենք նաև Իրանի դիրքորոշումը և այս առումով՝ Իրանը մեր վստահելի գործընկերն է։ Շատ տրամաբանական էր այդ հանդիպումը Սոչիից հետո, տրամաբանական էր նաև այլ հարթությունում, որովհետև, ինչպես նշեցիք գազային պայմանագիր կնքվեց, որի վրա տարիների աշխատանք էր իրականացվում և բավականին փոխշահավետ համաձայնագիր է կնքվել»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հայկական կողմը մերժում է արևմտյան տարբերակը Հովհաննիսյանը շեշտեց, որ հայկական կողմը ոչ մի բան չի մերժում, և այդ տարբերակները մեծամասամբ նույնն են․ «Մենք ոչ մի բան չենք մերժում, և պետք է հասկանալ, որ այդ երկու տարբերակները գրեթե 70, 80 տոկոսով նույնական են»։

Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ չեն եղել առաջարկներ, որ մերժելի են եղել։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ելնի իր պետական շահից։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ռուսական կողմի առաջարկները ավելի ընդունելի են հայկական կողմի համար։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը