Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 12:33 28-02-2024

ՀՀ նախագահն ու Իրաքի վարչապետը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են,. որ Իրաքի վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը՝ Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը, խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան