Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:01 27-02-2024

Թանկ կարմիր գծեր, որոնք ձեզ համար չեն. կանգնակների իշխանությունը

2024 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Երևան քաղաքում ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել է նոր դրույքաչափ, որը հաշվարկվում է ըստ քաղաքի գոտիավորման։

Կայանման 1 ժամի համար վճարումը 300 դրամ է։ Մեկ տարի Երևանի ավտոկայանատեղիներում կայանվելու համար վարորդները ստիպված են վճարել 160.000 դրամ։

Վճարումներից զատ՝ քաղաքում շրջելիս կարող ենք տեսնել կարմիր գծեր, որոնք գտնվում են «զբաղված» վիճակում։

Հաշվի առնելով այն փաստը, որ ավտոկայանատեղիներում կայանվելու համար քաղաքացիները գումար են վճարում, սա զարմանալի փաստ է։

Քաղաքապետարանն ասում է, որ կանգնակները արգելված են, բայց միևնույն է, կայանման գոտիները փակվում են կանգնակներով։

Կարմիր գծերը զբաղված են լինում արկղներով կամ այլ իրերով․ դրանք տեղադրում են ռեստորանները, սրճարանները, խանութները՝ զբաղեցնելով մեքենաների կայանման գոտին։

Քաղաքացիների համար ավտոմեքենան կայանելու տեղ գրեթե չի մնում:

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով և ֆիքսեց դրանցից մի քանիսը։

Մանրամասն ՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները