Արտաքին 4 տարի առաջ - 17:13 27-06-2022

Մենք կարմիր գծեր ունենք. Քըլըչդարօղլուն կոշտ ուղերձներ է հղել Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Հունաստանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Հունաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների վերաբերյալ իր կուսակցության դիրքորոշման մասին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

2014-ին տեղի ունեցած Մավի Մարմարայի միջադեպի հետևանքով զոհված Թուրքիայի քաղաքացիներից մեկի ընտանիքին այցելելուց հետո Քըլըչդարօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Մավի Մարմարայի ժամանակ սպանված Չեթին Թոփչուօղլուի ընտանիքին այցելելուս նպատակն այս հարցում մեր ապագա կառավարության դիրքորոշման մասին անձամբ Մավի Մարմարայի զոհերի ընտանիքներին տեղեկացնելն է: Ես հավատում եմ տարածաշրջանում խոսքի իրավունք ունեցող և խելամիտ դիվանագիտություն վարող Թուրքիային, սակայն մենք կարմիր գծեր ունենք: Իսրայելին իմ ուղերձն այն է, որ այս խնդիրը մեզ համար փակված չէ»:

Իսկ Սաուդյան Արաբիայի մասին խոսելիս ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է 2018-ին Ստամբուլում տեղի ունեցած արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության փաստը։ Լրագրողին, ըստ թուրքական ոստիկանության եզրակացության, սպանել, անդամահատել ու հետքերը կորցրել է Սաուդյան Արաբիայից Ստամբուլ ժամանած 15 հոգանոց դահիճներ խումբը:

«Ես մի քանի խոսք ունեմ նաև մեր երկիր ժամանած Բին Սալմանին (Սաուդյան Արաբիայի արքայազն): Մեր տարածքում սպանություն կատարելը իր գինն ունի: Նրա հետ էլ մեր հաշիվները փակված չեն: Էրդողանին կարող է մատների վրա խաղացնել, բայց Թուրքիան մեծ պետություն է, և նա պատասխան է տալու մեր տարածքում արածների համար»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Էգեյան ծովում Թուրքիայի ափերին մոտ գտնվող հունական կղզիների ռազմականացման թեմայով էլ ասել է հետևյալը. «Հունաստանի կողմից կղզիների ռազմականացման հարցում դիրքորոշումս շատ հստակ է: Հունաստանը «Քուվայի Միլլիյեն» (Kuva-yi Milliye-Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր) լավ գիտի: Լուսահոգի Էջևիթին ու Էրբաքանին լավ գիտի: Թող Էրդողանի հետ շարունակեն անպտուղ վեճը, դրան քիչ է մնացել: Այդ ժամանակ (իրենց իշխանության գալուց հետո) կխոսենք կղզիները ռազմականացնելու և զենքը մեր քաղաքացիների վրա ուղղելու թեմայով»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը