Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 27-02-2024

Օրենքը կապում է մեր ոտքերն ու ձեռքերը․ ինչպիսին է «տնային կալանքի բրասլետը»

Առաջին հայացքից ձեռքի ժամացույց հիշեցնող էլեկտրոնային «բրասլետը» կիրառվում է այլընտրանքյին խափանման միջոցի ժամանակ՝ տնային կալանքի և վարչական հսկողության դեպքում:

Հայաստանում այլընտրանքային խափանման միջոցների կիրառությունը գործում է 2023 թվականի հունվարի 1-ից, առաջին տնային կալանքը կիրառվել է նախորդ տարի՝ հունվարի 7-ին:

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վահրամ Խալաթյանն Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է Երևան քաղաքում էլեկտրոնային հսկողության տակ գտնվող անձանց թիվը, ինչպես նաև օնլայն հսկողություն իրականացնելու կարգը։

«Ներկայումս Երևան քաղաքում տնային կալանք խափանման միջոց կիառվում է 211 անձի նկատմամբ, իսկ վարչական հսկողությունների թիվը 113 է:

Այլընտրանքային խափանման միջոցների նկատմամբ հսկողությունն իրականացվում է էլեկտրոնային միջոցների սարքակազմով: Տնային կալանքի պարագայում մայր սարքը տեղադրվում է բնակության վայրում, և մեղադրյալի ոտքին ամրացվում է «բրասլետը», իսկ վարչական հսկողության պարագայում նույն «բրասլետն» է և մի փոքրիկ հեռաոսանման սարք»,- ասաց նա։

Պրոբացիայի ծառայությունը այլընտրանքյին խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը ստանալուն պես այն մակագրում է ծառայողին, որից հետո կազմվում է անձնական գործ տվյալ մեղադրյալի վերաբերյալ, դրան էլ հաջորդում է տնայցը և համապատասխան սարքերի տեղադրումը։

«Իրականացվում է մեղադրյալի հաշվառում, իրավունք-պարտականություններն են բացատրվում, ինչպես նաև անձնական գործում առկա է վերահսկողության պլան, որի համաձայն՝ ծառայողն իրականացնում է հսկողություն, որը իրավունք ունի յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամի ստուգայց իրականացնել: Ստուգայցի նպատակն է հսկել դատարանի կողմից նշված սահմանափակումները»,- հավելեց Խալաթյանը։

Պրոբացիայի ծառայության մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանն էլ գործնականում ներկայացրելէ, թե ինչպես են ամրացնում էլեկտորնային «բրասլետը», ինչպես է այն աշխատում և ինչպես են հետևում տվյալ անձի հետագծին։

«Տնային կալանքի համար վերահսկողության սարքը տեղադրվում է շահառուի բնակության հասցեում։ Բրասլետն ամրացվում է ոտքին կամ ձեռքին և հատուկ սարքերի միջոցով կապում են իրար, որպեսզի հասկանան։ Երբ անձը դուրս է գալիս տնից, մենք ստանում ենք հաղորդագրություն, որ անձը բացակայում է մշտադիտարկվող տարածքից։

Էլեկտրոնային բրասլետն աշխատում է -15-ց մինչև +55 աստիճան ջերմաստիճանի պարագայում, ջրակայուն է, ջրիցորևէ բան չի առաջանում»,- ասաց Ալեքսանյանը։

Հայաստանի Հանրապետությունում այս պահին էլեկտրոնային հսկողության տակ է գտնվում 661 անձ, 200-ը՝ վարչական հսկողության, 461-ը՝ տնային կալանքի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից