Արտաքին 2 տարի առաջ - 18:23 26-02-2024

Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմածովային ուժերի բալանսը խախտվում է

Հունական մամուլում տեղեկություններ են հրապարակվել Թուրքիայի ռազմական և առավելապես ռազմածովային ներուժի աճի վերաբերյալ: «Naval Defence» հունական լրատվական կայքը գրել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի «Perveze» և «GÜR» տիպի սուզանավերն արդիականացվում են տեղական արտադրության համակարգերով: Գրում է Ermenihaber-ը։

Ապա նաև նշվել է, որ նման իրավիճակում Թուրքիայի և Հունաստանի միջև պաշտպանական ոլորտում առկա տարբերությունը հետզհետե մեծանում է:

«Թուրքիան 10 տարվա ընթացքում սուզանավային նավատորմում կունենա 14 նավ, իսկ հունական նավատորմը հավանաբար սահմանափակվելու է 5 սուզանավով»:

Հունական «Ta Nea» թերթն էլ հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականն ունենալ 16 ժամանակակից և արդիականացված ֆրեգատ (ռազմանավի տեսակ):

Բացի այդ նշվել է Թուրքիայի մտադիր է իր ռազմածովային ուժերը համալրել նոր ավիակրով (վերջրյա ռազմանավ), 18 սուզանավով և 4 կորվետով (հետախուզական ռազմանավ)։

Թեմայի շրջանակներում խոսք է եղել նաև թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության «Bayraktar AKINCI C» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին:

ԱԹՍ-ի արտադրման թեմային անդրադարձել է նաև հունական «Flight» լրատվական կայքը՝ գրելով, որ Թուրքիան էլ ավելի ուժեղ ԱԹՍ-ներ է արտադրում:

Հիշեցնենք, որ ԱԹՍ-ն փետրվարի 25-ին էր փորձարկվել: Այն հաջողել էր խոցել փորձարկման շրջանակներում ծովում տեղակայված թիրախները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի