Ներքին
10 րոպե առաջ
Ներքին
Հարցում
Տեսանյութ
18 րոպե առաջ
2019 թ. դեկտեմբերին Ֆլորիդայի նահանգի ավիաբազայում զինծառայողներից մեկի բացած կրակից զոհված ամերիկացիների ընտանիքները դատական հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ: Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են Ֆլորիդայի հյուսիսային շրջանի դաշնային դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում:
Պենսակոլայում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ավիաբազայում 2019 թվականի դեկտեմբերի 6-ին սաուդցի զինվոր Մոհամմեդ աշ-Շամրանին սկսել էր կրակել այլ զինվորների ուղղությամբ: Նա եկել էր Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան հրահանգիչների ղեկավարությամբ ինքնաթիռ վարել սովորելու համար: Աշ-Շամրանին սպանել էր երեք, վիրավորել՝ ութ մարդու: Ժամանած ոստիկանը նրան սպանել էր:
Ընտանիքներից բացի՝ դատական հայց են ներկայացրել նաև վիրավորված զինծառայողները:
Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղյակ էին Ռուսաստանում արգելված՝ «Ալ-Քաիդա» կազմակերպության ահաբեկչական ցանցի հետ Աշ-Շամրանիի կապերի մասին: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ արդարադատության նախկին նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը: Նա գնդակահարությունը որակել է որպես ահաբեկչություն:Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրել են նաև այն բանի համար, որ իշխանությունները տեղյակ են եղել՝ Աշ-Շամրանին ապօրինի կերպով զինամթերք է գնել և պահել: