Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 07:35 26-02-2024

Թրամփը հաղթել է իր մրցակցի հայրենի նահանգում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հարավային Կարոլինա նահանգում տեղի ունեցած նախնական ընտրություններում՝ առաջ անցնելով իր մրցակից Նիկի Հեյլիից. ընդ որում, Հարավային Կարոլինան Հեյլիի հայրենի նահանգն է:

Այս մասին գրում է dw.com-ը՝ մանրամասնելով, որ Հեյլին Թրամփի գլխավոր մրցակիցն է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու հնարավորության համար պայքարում։

Հրապարակման պահին, ըստ AP-ի, Սպիտակ տան նախկին ղեկավարը ստացել է ձայների 60,8 տոկոսը Հարավային Կարոլինայում, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ և նահանգի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին ստացել է ձայների 38,6 տոկոսը։

Նիկի Հեյլին խոստացել է շարունակել պայքարը, սակայն նրա հակառակորդի հաջողությունը Հարավային Կարոլինայում «նոր հիմք է տալիս նրա (Թրամփ-Խմբ.) պնդումին, որ մրցավազքը փաստացի ավարտված է»:
Հեյլին շնորհավորել է Թրամփին փրայմերիզում հաղթանակի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր