Մամուլ 2 տարի առաջ - 07:02 24-02-2024

Ինչի՞ արդյունքում է ազատ արձակվել «Սիներջիի» տնօրենը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին պարզ դարձավ, որ դատախազը «սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Հովհաննիսյանն ազատ է արձակվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ճնշումների արդյունքում:

Ի մասնավորի, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը առանցքայիններից մեկն է եղել նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի՝ փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, թեպետ, բնականաբար, այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ: Ավելին, մեր աղբյուրները պնդում են, որ չնայած դատարանի՝ որևէ տեսակցության արգելքին, ԱՄՆ դեսպանին թույլատրվել է այցելել ՔԿՀ ու անձամբ հանդիպել «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Հատկանշական է, որ ժողովրդավարական համարվող երկրի դեսպանը Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների հարցում որևէ կարծիք չի հայտնել, իսկ ահա «Սիներջիի» տնօրենի հարցով շահագրգռություն է ցուցաբերել: Դե, երևի, «ժողովրդավարությունը՝ առանձին, երկրի բիզնես հետաքրքրությունները՝ առանձին» սկզբունքն է գործում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Ձեզ գուցե հետաքրքրի