Մամուլ 2 տարի առաջ - 08:25 24-02-2024

Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը վերջերս ստուգումներ է անցկացրել «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցում։ Մեր տեղեկություններով, ստուգումները կապված են ստվերային աշխատողներ պահելու, այսինքն` աշխատողներին գրանցելու հարցի հետ։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնից։ Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ խախտումների հետ են դրանք կապված եղել, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, տեսչական մարմնից փոխանցեցին․

«Հունվարի 11-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Թեժ գիծ ծառայությամբ տեղեկատվություն է ստացվել, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցում խախտվում են աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 2024 թվականի հունվարի 12-ին Տեսչական մարմնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը գտնվում է ընթացիկ փուլում»:


Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում