Ներքին 2 տարի առաջ - 22:57 21-02-2024

Ժերար Լարշեն Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ժերար Լարշեն ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ: Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն է արտահայտում Միսաք Մանուշյանին և նրա ընկերներին` երկրի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ժերար Լարշեն շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը ու ևս մեկ անգամ վերահաստատել Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, հավելելով` որ պարոն Լարշեին ՀՀ կառավարությունը, և, ընդհանրապես, հայ ժողովուրդն, ընկալում է որպես սերտ բարեկամ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերի համար, որոնք ընդգծում են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Վարչապետը նշել է, որ այսօր Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ոչ միայն քաղաքական, տնտեսական, պատմական, այլ նաև խորը էմոցիոնալ կապը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը