Արտաքին 2 տարի առաջ - 15:19 20-02-2024

Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը Կիևին կուղարկի շուրջ 680 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն` 15-րդ փաթեթը: Այս մասին հաղորդում է Expressen պարբերականը։

Նոր փաթեթում տեղ կգտնեն տասը Sridsbåt 90 (CB90) դեսանտագրոհիչ կատեր, G դասի քսան դեսանտային կատեր, ականներ, տորպեդներ, հրետանային զինամթերք, Robotsystem 70 շարժական զենիթահրթիռային համալիր, հակատանկային կառավարվող հրթիռներ, Carl Gustaf հակատանկային նռնականետներ, նռնակներ և այլ ռազմական սարքավորումներ: Պարբերականը պարզաբանում է, որ միջոցների մի մասը հատկացվում է ուկրաինացի զինվորականների ուսուցման ու զրահատեխնիկայի գնման համար։

Expressen-ը հավելում է, որ սա ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է, որ Շվեդիան ուղարկում է Ուկրաինային։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շվեդիային օգնության համար։

«Ես շնորհակալ եմ Շվեդիային և անձամբ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին պաշտպանության աջակցության՝ մինչ օրս ամենախոշոր փաթեթի համար, որի գումարը կազմում է 683 միլիոն, ինչպես նաև ծովային կոալիցիային միանալու համար», - գրել է Զելենսկին X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ այս փաթեթի հետ միասին Շվեդիան արդեն շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթներ է ուղարկել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը