Մշակույթ 2 տարի առաջ - 20:49 19-02-2024

Ճիշտ է, Հովհաննես Թումանյանի սիրտը չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ է

«Արևի նման նայեք աշխարհին»,- սերունդներին պատգամում է ամենաարևային, ամենաջերմ, ամենաբարի ու լուսավոր գրողը՝ Հովհաննես Թումանյանը։ Եվ հետաքրքիր է, այս մեծ հումանիստն իր սրտի մեջ ինչպե՞ս էր կարողանում տեղավորել ամբողջ աշխարհն ու մարդկանց։

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակն է։

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։



1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։

Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։

Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։

1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը դիահերթելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։



Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես պահում են գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս՝ Հովհ. Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը: Բանաստեղծը մնում է գիշերելու Թումանյանների հարկի տակ և նրան տեղավորում են հենց նույն սենյակում: Ավ.Իսահակյանն ամբողջ գիշեր անհանգիստ է լինում: Իսկ երբ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել, իր անքնությունը բացատրում է հենց հարազատ ու անանգիստ սրտի ազդեցությամբ:



Թերևս այս դեպքից հետո, ըստ որոշ աղբյուրների հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:

Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը, Կառավարական հանձնաժողովի որոշմամբ, բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում։ Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր