Ներքին 2 տարի առաջ - 20:23 13-02-2024

Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով. Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով համապարփակ քննարկումները թույլ տվեցին գնահատել այն ամենն, ինչ արվել է և բացահայտել նոր ուղիներ ԵՄ-ՀՀ գործընկերությունն ընդլայնելու համար ու գործընկերության նոր առաջնահերթությունները։ Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության եւ շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։

Արարատ Միրզոյանը կարեւորելով քաղաքական և անվտանգության երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին՝ նշեց, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

«Մենք պայմանավորվեցինք օգտագործել բոլոր առկա մեխանիզմները՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի մասնակցության կարևորությունը Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին, ինչպես նաև տնտեսական և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը», - ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացման գործընթացին եւ շեշտեց, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է սկսել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ «Դա մեր ժողովուրդներին մերձեցնելու և մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու ընտրություն է», - ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին