Ներքին 31 րոպե առաջ - 11:14 16-10-2026

ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք այն չարաշահելու դժբախտություն ենք ունեցել. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ Կառավարության համար կենսաբազմազանության պաշտանությունը առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ, որովհետև պիտի խոստովանեմ, որ ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղ 1990-ականներին, երբ ՀՀ-ն անկախություն ստացավ, Խորհրդային Միության տնտեսական համակարգի փլուզման և հակամարտության հետևանքով Հայաստանում էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվեց: Երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ, նավթամթերք կամ քարածուխ չկային, և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով:

Մայրաքաղաք Երևանը շատ արագ կերպափոխվեց, և բազմաբնակարան շենքերի պատուհաններից դուրս եկող հազարավոր ծխնելույզներ կարելի է տեսնել: Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսվեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ երկրի շահութաբեր բիզնեսներից մեկը: Նույնիսկ մայրաքաղաք Երևանի փողոցների և զբոսայգիների ծառերն էին հատվում, և իշխանություններին շատ դժվար էր այս երևույթների դեմ պայքարելը:

Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ և կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր հարված հասցրեց մեր բնությանը և կենսաբազմազանությանը: Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Սևանա լճում, որը Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է և գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1900 մետր բարձրության վրա և ՀՀ-ի ամենամեծ լիճն է:

90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին, և ՀՀ-ում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության: Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը Հայաստանի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել, սա էլ իր հերթին սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները, որտեղ, բացի սիգից, բնակվում է նաև Սևանի համար էնդեմիկ բացառիկ ձկնատեսակը՝ Սևանի իշխանը՝ 4 ենթատեսակներով:

Հարգելի՛ ներկաներ, վերջերս մի առիթով ունեցած իմ ելույթի ժամանակ ասացի, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Կառավարությունը, պետական իշխանությունը և ՏԻՄ-երը պարտք ունենք վերադարձնելու մեր բնությանը, և սա թերևս արտահայտում է այն քաղաքականությունը, որը մենք փորձում ենք վարել»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
21:22 Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի